Երևանի սիրտը սկսում է բաբախել նոր ռիթմով. սկսվել են քաղաքի մշակութային ժառանգությունն ու իտալական ճարտարապետական ​​նորարարությունները համատեղող հավակնոտ նախագծի շինարարական աշխատանքները։ 100 միլիոն եվրո արժողությամբ նոր ներդրումային ծրագիրը՝ իտալական RENCO ընկերության խմբի մեջ մտնող «Նուովո Վելոդրոմո» ընկերության կողմից, ներառում է մայրաքաղաքի ամենասիրված կանաչ անկյուններից մեկի՝ Անգլիական այգու, վերակառուցումը, ինչպես նաև «Միլանո-Ֆիրենցե» բնակելի և հասարակական աշտարակների կառուցումը, որոնք կդառնան քաղաքային միջավայրի որակի նոր չափանիշ:

Այս նախագիծն ուղղակի ճարտարապետական ​​​​մտահղացում չէ։ Սա երևանյան ոգու և եվրոպական գեղագիտության սինթեզ է, ձգտում՝ ստեղծելու մի տարածք, որտեղ հարմարավետությունը, ներդաշնակությունը և արդիականությունը կդառնան առօրյա կյանքի մաս։ «Միլանո-Ֆիրենցե» աշտարակները կդառնան նոր կենսակերպի խորհրդանիշ՝ լուսավոր, դինամիկ և ապագային միտված։ Hilton DoubleTree հյուրանոցում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նշելու այս վառ և մասշտաբային քաղաքային նախագծի մեկնարկը (ֆոտոռեպորտաժ

Անգլիական այգի. նոր շունչ, նոր մեծություն

Երևանի Անգլիական այգու վերակառուցման ծրագիրը RENCO ընկերության նոր քաղաքաշինական նախաձեռնության կարևոր մեկնարկային կետն է: Հենց այս ծրագրի ներկայացումով մեկնարկեց միջոցառումը, որին ներկա էին բիզնեսի ներկայացուցիչներ, ճարտարապետներ, լրագրողներ և պաշտոնյաներ:

RENCO ընկերության նախագահ Ջովաննի Գասպարինին ընդգծեց պահի կարևորությունը. «Մեզ համար մեծ պատիվ է այսօր այստեղ լինել և ներկայացնել Անգլիական այգու վերանորոգման ծրագիրը, ինչպես նաև հայտարարել «Միլանո-Ֆիրենցե» աշտարակների կառուցման աշխատանքների մեկնարկի մասին: Անգլիական այգին կարևոր վայր է ոչ միայն Երևանի, այլև մեր ընկերության՝ RENCO-ի համար»:

photo_5289595625295444322_x.jpg (30 KB)

Գասպարինիի խոսքով՝ ընկերությունն արդեն վաղուց ներկայություն ունի այս տարածքում. նրա ծրագրերը ձևավորել են այգու հարակից թաղամասի տեսքը: 

«Բազմաթիվ մեր ծրագրեր այս տարիների ընթացքում կենտրոնացած են եղել Անգլիական այգու շուրջ: Հետևաբար, մենք հատկապես ուրախ ենք, որ վերջապես կարող ենք վերադարձնել այգուն իր նախկին մեծությունը: Մենք արդեն սկսել ենք լիակատար վերակառուցում: Սա կլինի հիանալի կանաչ տարածք՝ բաց բոլորի համար՝ ընտանիքների, մեծահասակների, Երևանի բոլոր բնակիչների համար»,- նշեց նա:

Այգու վերակառուցմանը ընկերությունը մոտեցել է առանձնահատուկ պատասխանատվությամբ: Ինչպես պատմեց RENCO-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին, այգուն նոր կյանք հաղորդելու գաղափարը ծնվել է ընկերության լայնամասշտաբ քաղաքաշինական ծրագրի մեկնարկի հետ միաժամանակ.

«Երբ ես և մեր գործընկեր Վահրամ Ադամյանը որոշեցինք նոր թափ հաղորդել մեր ընկերության քաղաքաշինական ծրագրերին, մտածեցինք, որ արժե նաև վերակառուցել և թարմացնել Անգլիական այգին: Մենք ներկայացրեցինք այգու փոքր թարմացման մեր ծրագիրը Երևանի քաղաքապետին, սակայն նա մեզ համոզեց, և համեստ բարելավումների փոխարեն մենք սկսեցինք ավելի լայնամասշտաբ վերակառուցում: Մենք մեծ ուրախությամբ ստանձնեցինք այդ պատասխանատվությունը, քանի որ գիտենք, որ Անգլիական այգին մեծ նշանակություն ունի քաղաքի համար»:

photo_5289595625295444324_x.jpg (23 KB)

Այգին, որն այս տարի նշում է իր 175-ամյակը, հիմնադրվել է 1850-ականներին և մնում է քիչ թվով կանաչ տարածքներից մեկը, որը գրեթե չի ենթարկվել լուրջ փոփոխությունների: Ջովաննի Ռուբինին հիշեցրեց.

«Այսօր մենք կրկին հանդիպեցինք քաղաքապետի հետ, և նա հաստատեց, որ Անգլիական այգին Հայաստանի այն սակավաթիվ այգիներից է, որը մնացել է անձեռնմխելի: Բացի աննշան փոփոխություններից, այստեղ լուրջ միջամտություններ չեն եղել: Այս այգին մեծ նշանակություն ունի բոլոր քաղաքացիների համար, քանի որ բոլորը գիտեն և մանկուց հիշում են այն»:

Նա նաև ընդգծեց տարածքի պատմամշակութային արժեքը. «Այգին շատ կարևոր է նաև մշակութային նշանակության տեսանկյունից: Այստեղ է գտնվում քաղաքի գլխավոր թատրոնը՝ Սունդուկյանի անվան թատրոնը: Բացի այդ, հենց այս այգում է տեղի ունեցել Հայաստանի պատմության մեջ առաջին պաշտոնական ֆուտբոլային խաղը՝ Երևանի և Գյումրու թիմերի միջև, և այդ խաղում հաղթել է Երևանի թիմը»:

photo_5289595625295444325_x.jpg (32 KB)

Ներկայացման ժամանակ հատուկ ուշադրության արժանացավ նաև ընկերության մշակութային նախաձեռնությունը. «Մենք խնդրեցինք մեր մեծ բարեկամ Վարդան Կարապետյանին պատրաստել գիրք այս այգու մասին: Այսօր դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու գրքից վերցված մի փոքր տեղեկագրին, իսկ գիրքը, կհրատարակվի մինչև տարեվերջ»:

«Միլանո-Ֆիրենցե». հանդիպումների ճարտարապետություն և Արարատ

Անգլիական այգու վերափոխումը RENCO-ի մեծ ծրագրի միայն մեկնարկային մասն է: Ինչպես նշեց RENCO-ի նախագահ Ջովաննի Գասպարինին, սա ոչ թե պարզապես կանաչ տարածքի թարմացում է, այլ Երևանի զարգացման կարևոր քայլ:

«Բացի այդ, մենք սկսել  ենք Միլանո-Ֆիրենցե աշտարակների շինարարությունը։ Կստեղծվի մեծ հանրային հրապարակ, որը բաց կլինի քաղաքի բնակիչների համար»։

Մայրաքաղաքի կենտրոնում` Գրիգոր Լուսավորիչ 4/1 հասցեում 3 տարի հետո կտեսնենք այս 2 շենքերը։ 24 հարկից բաղկացած գեղեցիկ բազմաֆունկցիոնալ համալիրում կլինի` 152 բնակարան, 10000 քառակուսի մետր գրասենյակային տարածք, 4000 քառակուսի մետր կոմերցիոն տարածք և 373 ավտոկայանատեղի։ Միլանո Ֆիրենցե թաուերսում արդեն հնարավոր է բնակարան ձեռք բերել, պարզապես անհրաժեշտ է այցելել կայք MilanoFirenze.am կամ զանգահարել նշված  հեռախոսահամարով 8025։

photo_5289595625295444326_x.jpg (48 KB)

Նոր բնակելի համալիրի տեղը պատահականորեն չի ընտրվել. այն քաղաքի ամենահեղինակավոր թաղամասերից մեկն է՝ դեսպանատների թաղամասի մոտ, Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Ծրագիրը ներառում է բնակելի ու առևտրային տարածքներ՝ Արարատ լեռան և Երևանի կենտրոնի հիանալի տեսարաններով:

«RENCO-ն, ինչպես միշտ, ձգտում է լինել որակի երաշխավոր։ Մենք ցանկանում ենք Հայաստան բերել իտալական դիզայն, իտալական նյութեր և, ընդհանուր առմամբ, իտալական որակ», - հավելեց Գասպարինին։

photo_5289595625295444323_x.jpg (32 KB)

Հատուկ ուշադրություն է դարձվում ճարտարապետությանն ու քաղաքի հետ ներդաշնակությանը: Թեև օգտագործվում է իտալական մոդեռն ոճը, նախագիծը կհարմարեցվի Երևանի առանձնահատկություններին՝ կարևորելով կայունությունն ու էկոլոգիան:

Ծրագրի մանրամասները ներկայացրեց RENCO-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին: Նա ընդգծեց, որ նախկին հեծանվահրապարակի տարածքի կառուցապատումը պարզապես երկու շենքի կառուցում չէ, այլ ամբողջական քաղաքային միջավայրի ստեղծում. «Սա պարզապես շենքեր չեն, որտեղ կլինեն գրասենյակներ ու բնակարաններ: Մենք ցանկանում ենք ստեղծել հանդիպումների միջավայր, որտեղ մարդիկ կշփվեն, և որտեղ կտիրի ջերմ, հաճելի մթնոլորտ»:

Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով ժամանակակից էկոլոգիական չափանիշները. «Սա կանաչ ծրագիր է: Մենք նախագծել ենք շենքեր, որոնք գրեթե զրոյական արտանետումներ կունենան և էներգիայի նվազագույն ծախս: Սրանք ոչ միայն գեղեցիկ շենքեր կլինեն, այլև բարձրորակ կառույցներ՝ նրբաճաշակ ներքին հարդարանքով»:

Միջոցառման շրջանակում ներկայացված էր նաև բնակարանի անհատական ներքին հարդարարման համար անհրաժեշտ իտալական բարձրորակ պարագաները, որոնք օգտագործվելու են, գնորդին մնում է ընտրել։ 

Ավելի քան քառորդ դար Հայաստանում. Երևան հյուրանոցից մինչև էներգետիկ ոլորտ

Ջովաննի Ռուբինին ընդգծեց, որ այս նախագիծն արտացոլում է Հայաստանում ընկերության երկարաժամկետ պարտավորությունները. «Մենք Հայաստանում ենք արդեն գրեթե 30 տարի: Այս ընթացքում մենք մեծ գործ ենք արել և ցանկանում ենք շարունակել մնալ այս երկրում: Մենք հավատում ենք Հայաստանին և ցանկանում ենք նրան լավագույնը»:

RENCO-ի նախագահ Ջովաննի Գասպարինին հիշեցրեց ընկերության երկարամյա ներկայության մասին Հայաստանում. «Ցանկանում եմ նաև նշել, որ RENCO-ն վաղուց է գործում Հայաստանում: Ամեն ինչ սկսվեց իմ հորից, որը վերականգնեց Երևան հյուրանոցը՝ մեր առաջին ծրագիրն այստեղ»,- նշեց նա:

Այդ ժամանակվանից ընկերությունը հետևողականորեն ընդլայնել է իր գործունեությունը: Նրա կարևոր ծրագրերի թվում են Congress հյուրանոցը, Իտալիայի դեսպանատան շենքի վերանորոգումը, Piazza Grande-ն և այլն:

photo_5289595625295444327_x.jpg (40 KB)

Վերջին տարիներին ընկերությունը նաև ակտիվորեն դիվերսիֆիկացրել է իր ներդրումները. «Մենք մուտք գործեցինք էներգետիկ ոլորտ. այսօր մենք ունենք երկրի կարևորագույն էլեկտրակայաններից մեկը»,- ընդգծեց Գասպարինին՝ վստահեցնելով, որ ընկերությունը մտադիր է շարունակել իր գործունեությունը Հայաստանում և զարգացնել ծրագրեր՝ ի բարօրություն երկրի: