Մեր սահմանային հատվածում բավականին հանգիստ է, նման դեպքեր շատ քիչ են արձանագրվել, դրանք որեւէ ազդեցություն չեն թողել մեր բնակչության վրա, հանգիստ մարդիկ իրենց կյանքով ապրում են։ Այս մասին Հ1–ի եթերում հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կրակոցներ հնչում են ադրբեջանական կողմից։

«Ես մտածում եմ՝ սահմանազատման գործընթացը կշարունակվի, մեր մարզով էլ կանցնի, մեր մոտ էլ սահմանների հստակեցում կլինի, դրա արդյունքում ադրբեջանական զորքերը հետ կգնան։ Մենք որոշ գյուղերին սահմանամերձի կարգավիճակ չենք տալիս, որովհետեւ չենք ուզում հարմարվենք այդ մտքին, ադրբեջանցիները հետ կգնան եւ այդ համայնքներն իրենց հանգիստ կյանքով կապրեն»,– ասաց մարզպետը։