Իսրայելը և Սիրիայի նոր ռեժիմը վերջերս ուղիղ բանակցություններ են վարել, CNN-ին հայտնել է իրավիճակին ծանոթ իսրայելական աղբյուրը՝ ազդարարելով նախկին թշնամիների միջև փոփոխվող դինամիկայի մասին, քանի որ Իսրայելն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը երկրում։

Հաղորդվում է, որ բանակցություններն անցկացվել են Ադրբեջանում, որին մասնակցել է Իսրայելի զինված ուժերի օպերատիվ գործողությունների վարչության պետ, գեներալ-մայոր Օդեդ Բասյուկը, հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ Բասյուկը հանդիպել է Սիրիայի կառավարության ներկայացուցիչների հետ թուրք պաշտոնյաների ներկայությամբ։

Իսրայելական բանակը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել Ադրբեջանում անցկացված բանակցությունների մասին տեղեկությունները, սակայն հայտարարել է, որ Իսրայելի բանակի պաշտոնյաների և Սիրիայի կառավարության ներկայացուցիչների միջև ուղղակի բանակցություններ չեն եղել։