Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հունվարի 8-ին այցով ժամանել է Վենեսուելա: Նա 5-օրյա շրջագայություն է իրականացնում լատինամերիկյան երկրներում եւ մտադիր է նաեւ այցելել Էկվադոր, Նիկարագուա եւ Կուբա:
Այցի ընթացքում նրան ուղեկցում են մոտ 100 մարդ, ներառյալ արտաքին գործերի, էկոնոմիկայի, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարները:
Այցի գլխավոր նպատակն է ամրապնդել կապերը լատինամերիկյան երկրների հետ, երբ ԱՄՆ-ը եւ արեւմտյան երկրները փորձում են ճնշում բանեցնել Իրանի վրա ատոմային ծրագրի հարցով:
Այցից մի քանի ժամ առաջ նախագահ Չավեսը հայտարարել է, թե «ծիծաղելի» է համարում ԱՄՆ-ի պահանջը` Իրանի հետ կապերը սահմանափակելու վերաբերյալ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հեռուստատեսային իր ելույթի ընթացքում նա խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զբաղվել իր երկրի խնդիրներով եւ ասել է, թե լատինամերիկյան երկրները երբեք «ծնկի չեն իջնի յանկիների առջեւ»:




























