Երեւանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հունիսի 24–ին, ժամը 10–ին։ Այս մասին այսօր՝ մայիսի 20–ին, Երեւանի ավագանու հերթական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ ավագանու այսօրվա նիստիօրակարգում ընդգրկված է 23 հարց, որոնցից զեկուցվող է միայն երկուսը։
Մասնավորապես, դրանցից մեկը վերաբերում է աղբահանության վճարը ժամանակին չվճարելու համար տույժեր չհաշվարկելուն։





























