Կոշ գյուղի վերականգնողական կենտրոնից գողության ահազանգը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց մայիսի 17-ին: Հիվանդներից մեկի դրամապանակից փող էին գողացել:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի 31-ամյա բնակչուհին։ Նա խոստովանել է արարքը և ներկայացրել գողոնի մի մասը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:





























