Acer ընկերությունը ներկայացրել է իր երկրորդ ուլտրաբուքը` Aspire S5-ը: Ըստ ընկերության հաղորդման`այն աշխարհում ամենաբարակ ուլտրաբուքն է: Նրա հաստությունը 15մմ է: CNews-ը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ LG-ն ներկայացրել էր 14,7 մմ հաստությամբ ուլտրաբուք:

Aspire S5-ն ունի 13,3 դյույմանոց էկրան եւ կշռում է 1,35 կգ: Սպասելաժամանակից դուրս գալը կազմում է 1,5 վրկ: Այն համալրված է նաեւ MagicFlip I/O թաքնված վահանակով: Կոճակը սեղմելիս այն բացվում է` ազատ թույլ տալով մուտքը դեպի HDMI, USB 3.0 եւ Thunderbolt (տվյալների փոխանցման առավելագույն արագությունը` 20 գբիթ/վրկ) պորտեր (դաշտեր): Ինչպես նաեւ տվյալ մոդելը պատրաստ է ցուցադրելու  Dolby Home Theater v4 տեխնոլոգիան: Aspire S5-ը համալրված է եռակի ուժգնության գործածության մարտկոցով, հավաստիացնում է արտադրողը: