Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 21-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են ամպրոպի ժամանակ հարավարևմտյան քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էականորեն չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +27+29։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +17+21,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +17+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+23,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+20,
Լոռիում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +18+22,
Տավուշում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +21+24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+25,
Արարատում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28,
Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+28,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +16+19,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+28,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+23։