Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը Երևանի ավագանու մայիսի 20-ի նիստում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին և Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Երևանի քաղաքապետարանում գործողություններ իրականացնելուն, պաշտոնյաների ձերբակալությանը:

«Քիչ առաջ լրագրողներն ասում են՝ այսօր Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում ձերբակալություննե՞ր են, ասում եմ՝ այո՛: Ասում են՝ ո՞նց է Երևանի քաղաքապետարանում ստացվում, ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, եկեք հասկանանք, որովհետև 2018 թվականից ի վեր ոչ մի բան չի կոծկվում, ոչ մի բան չի թաքցվում: Այո՛, լինելու են, շարունակելու են լինել...

Երևանի քաղաքապետարանում 20 հազարից ավելի մարդ կա: Այդ մարդիկ մեր բարեկամները չեն, այդ մարդիկ մեր ու ձեր նման քաղաքացիներ են, և դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել»,- ասել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ: