Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի երեք բնակչի մոտ բրուցելոզ է ախտորոշվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Կենտրոնի փոխանցմամբ, ապրիլին մեկ բնակչի մոտ է բրուզելոզ հաստատվել, իսկ մայիսին այս պահի դրությամբ երկու քաղաքացու մոտ է հիվանդությունը ախտորոշվել։ Նշենք, որ մայիսի տվյալները նախնական են, ամսվա վերջին ամբողջական պատկերը պարզ կլինի։

Ավելի վաղ ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն։