Մեքսիկայի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում մոտոցիկլետով զինված անձինք մահացու կրակ են բացել Մեխիկո Սիթիի քաղաքապետի անձնական քարտուղարի և խորհրդականի վրա, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Քաղաքապետ Կլարա Բրուգադան զբաղեցնում է երկրի երկրորդ ամենաազդեցիկ քաղաքական պաշտոնը նախագահ Կլաուդիա Շեյնբաումից հետո, և նրանք երկուսն էլ դաշնակիցներ են Մորենա կուսակցությունում։
Բրուգադան հայտարարության մեջ նշել է, որ իր քարտուղար Խիմենա Գուսմանին և խորհրդական Խոսե Մունյոսին սպանել են Մոդեռնա թաղամասում։ Հանցագործության դրդապատճառը քննվում է։
Շեյնբաումն ափսոսանք է հայտնել սպանությունների առնչությամբև առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել, որ մարդասպաններն անպատժ չի մնա։ Շեյնբաումը, նախքան անցյալ տարի նախագահ դառնալը, զբաղեցրել է Մեխիկո քաղաքի քաղաքապետի պաշտոնը։
2020 թվականին «Խալիսկո Նոր սերունդ» կարտելի զինված անդամները կենտրոնական պողոտայում դարանակալման ժամանակ փորձել էին սպանել այդ ժամանակվա ոստիկանապետին։ Վերջինս վիրավորվել էր, իսկ երեք մարդ մահացել էին։





























