Մայիսի 20-ին, ժամը 18:15-ին ահազանգ է ստացվել, որԹալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․կատուժած։

Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Toyota» մակնիշի ավտոմեքենան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մեկ ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին․վերջինս վարորդի հետ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազիբալոնի փականը։