Փաստաբան Արամազդ Կիվիրյանն ահազանգել է ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողության մասին։
«Մի քանի ժամ առաջ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները մոտեցել են իմ կայանված ավտոմեքենային, երբ ես արդեն դուրս էի եկել ավտոմեքենայից և պահանջել ինձանից իմ փաստաթղթերը, այնուհետև որպես փաստաթղթերը պահանջելու պատճառ նշել, որ իրենք ինձ մինչ այդ նկատել են երթևեկելիս առանց ամրագոտին ամրակապելու:
Նշեմ, որ երթևեկության ողջ ժամանակահատվածում երթևեկել եմ բացառապես ամրագոտին ամրակապված և բնականաբար այդ լկտի ստի վերաբերյալ նշում եմ կատարել նաև արձանագրության մեջ, որը կազմեցին այդ ոստիկանները, միաժամանակ ներկայացրել եմ նաև հաղորդում:
Եվ այսպիսի համակարգով ոստիկանությունը ցանկանում է վստահություն վայելել հասարակության մեջ, կազմելով կեղծ արձանագրություններ, որոնք հիմնված են շարքային ստի վրա: Ոստիկանության այդ շարքային սուտը ստանալու է իր գնահատականը»,֊ գրել է փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում։





























