Հավայան կղզիների Մեծ կղզու մոտակայքում երեքշաբթի առավոտյան 4,2 մագնիտուդով երկրաշարժ է եղել, սակայն պաշտոնյաները հայտարարել են, որ ցունամի չի սպասվում, հաղորդում է NBC News-ը։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ երկրաշարժը գրանցվել է Պահալայից մոտ 5 մղոն հարավ-արևելք՝ Մեծ կղզու հարավային ափից ոչ հեռու, տեղական ժամանակով 9:37-ին:

«Մեծ կղզու Կաու ափերի մոտ գրանցվել է 4,0 մագնիտուդով տեղայնացված երկրաշարժ։ Հնարավոր է՝ որոշ տարածքներում որոշակի ցնցումներ լինեն, բայց ցունամի չի առաջացել», -հայտնել է նահանգապետ Ջոշ Գրինը։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ երկրաշարժը, ամենայն հավանականությամբ, վնասներ չի պատճառել։

Գերատեսչությունը մոտ 40 հաղորդագրություն է ստացել մարդկանցից, որոնք հայտնել են, որ զգացել են երկրաշարժը։