Երևանում կայացավ Հայաստանի ԱԳՆ-ի և ՌԴ ԱԳՆ-ի 2025-2026 թվականների խորհրդատվությունների պլանի ստորագրման հանդիսավոր արարողությունը։

Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը։

Հիշեցնենք, որ ռուսաստանյան նախարարը աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում։ Փաստաթղթի ստորագրումից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս։