Թուրքիայի արտգործնախարարությունը «ամենախիստ կերպով» դատապարտել է Արևմտյան ափի Ջենին քաղաք այցի ժամանակ դիվանագետների ներկայությամբ, այդ թվում՝ Թուրքիայից, կրակոցները՝ հավելելով, որ Անկարան կոչ է արել անհապաղ հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, հաղորդում է Reuters-ը։

«Այդ հարձակումը, որը դիվանագետների կյանքը վտանգի ենթարկեց, Իսրայելի կողմից միջազգային իրավունքի և մարդու իրավունքների նկատմամբ համակարգված անտեսման ևս մեկ դրսևորում է», -ասված է նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ դիվանագետների խմբում եղել է Երուսաղեմում իրենց հյուպատոսության աշխատակիցը։

«Դիվանագետների վրա հարձակումները լուրջ սպառնալիք են ոչ միայն անձնական անվտանգության, այլև փոխադարձ հարգանքի և վստահության համար, որոնք կազմում են միջպետական ​​հարաբերությունների հիմքը», -ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ իսրայելական և պաղեստինյան լրատվամիջոցները հայտնել էին, որ օկուպացված Արևմտյան ափի Ջենին քաղաքում օտարերկրյա դիվանագետների շրջագայության ժամանակ իսրայելցի զինվորները սկսել են օդ կրակել։