Ջենին կատարած այցը, որին մասնակցել է մեր դիվանագետներից մեկը, հայտնվել է իսրայելցի զինվորների կրակոցների տակ, Х սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

«Դա անընդունելի է։ Իսրայելի դեսպանը կկանչվի բացատրություն տալու համար։ Մենք լիովին աջակցում ենք տեղերում մեր գործակալների և դժվարին պայմաններում նրանց գերազանց աշխատանքը»,-գրել է նա։

Ավելի վաղ միջադեպի կադրերը տարածվել էին սոցիալական ցանցերում։ Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ իսրայելցի զինվորները «նախազգուշական կրակոցներ են արձակել օդ» Արևմտյան ափի օկուպացված Ջենին քաղաքում օտարերկրյա դիվանագետների շրջագայության ժամանակ, սակայն երկրներն իրենք են պնդում, որ իսրայելցի զինվորները կրակ են բացել իրենց դիվանագետների վրա։