Այսօր պատիվ ունեցա Երևանում հանդիպել Ռուսաստանի Դաշնության Արտգործ նախարար, մեր ժողովրդի մեծագույն բարեկամ Սերգեյ Լավրովին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է միջազգային շարժման գլխավոր համակարգող, «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը:
«Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացրեցի հայ-ռուսական հարաբերություններին վերաբերվող մի մեծ նախաձեռնություն, որի մասին մանրամասն կխոսեմ առաջիկայում»,- գրել է Մհեր Ավետիսյանը:





























