Կրետեում՝ Հերակլիոնից հյուսիս-հյուսիսարևելք, տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով շատ ուժեղ երկրաշարժ։ Այս մասին են վկայում Աթենքի ազգային աստղադիտարանին կից Գեոդինամիկական ինստիտուտի տվյալները։

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 60 կիլոմետր խորության վրա, հաղորդում է Euronews-ը։

Ինչպես հաղորդվում է, երկրաշարժը զգացվել է Կրետեում, Էգեյան ծովի կղզիներում և մայրցամաքային Հունաստանի շրջաններում։

Կրետեի փրկարարական ծառայությունները բերվել են ընդհանուր պատրաստության վիճակի։

Երկրաշարժի հետևանքով մարզային ճանապարհային ցանցում արձանագրվել են փոքր սողանքներ, իսկ Հերակլիոնի փողոցներից մեկում փլուզվել է շենքի երեսպատման մի փոքր հատված։

Երկրաշարժերից պլանավորման և պաշտպանության կազմակերպության ղեկավար Էֆթիմիոս Լեկկասը նշել է, որ, ամենայն հավանականությամբ,

տարածաշրջանին ցունամի չի սպառնում, քանի որ օջախը գտնվել է ծովում՝ զգալի խորության վրա։