Մայիսի 22-ից Երևանի 2800-ամյակի այգու այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն վայելելու այգու զովությունը, մաքուր օդն ու հաճելի մթնոլորտը, այլև լսելու և տեսնելու նոր լուսային և երաժշտական հագեցած բեմադրված ծրագիր՝ շատրվանների մասնակցությամբ։ Բեմադրությունը կլինի  Երևան քաղաքի քարտեզով շատրվանների հատվածում, և այն կուղեկցվի հանրահայտ հայկական ստեղծագործություններով։ Կօգտագործվի 7 տեսակի 59 ջրաշիթ, ամենաբարձր շիթի բարձությունը կլինի 15 մետր։ 

Ծրագիրն անվճար է, այն կանցկացվի ամռան ամիսներին երեկոյան ժամը 21։30-ին: Բեմադրության ժամանակ կատարվելու է 4 երաժշտական համար։

Շատրվանները վերակառուցելու, տեխնոլոգիապես համալրելու, տեխնիկապես հագեցնելու, ինչպես նաև տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար ծախսվել է 330 մլն դրամ։ Աշխատանքները տևել են 7 ամիս: Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացրել են  Միքայել և Կարեն Վարդանյանները: Հերթական անակնկալը մեր բոլոր համաքաղաքացիների համար է, իսկ  ծրագիրը վայելելու հնարավորությունը նաև Երևան այցելող հյուրերինն է։  

07.jpg (30 KB)