Նյու Յորք նահանգի Օլբանի քաղաքից լուրերի հղի հաղորդավարուհու  ջրերը գնացել են օրվա լուրերը հաղորդելուց ընդամենը մի քանի րոպե առաջ, հայտնել է NBC News-ը:

WRGB-ի հեռուստադիտողները մայիսի 21-ին հեռուստաէկրանին տեսել են հաղորդավարուհիներ Օլիվիա Ջաքվիթին և Ջուլիա Դանին, որոնք ժպիտը դեմքերին հայտնել են կարևոր լուրեր: Ջաքուիթի ջրերը գնացել էին դրանից մի քանի րոպե առաջ, և հիվանդանոց գնալու փոխարեն նա, անտեսելով ցավերը, շարունակել է ուղիղ եթերում լուրեր հաղորդել։

WRGB-ի տվյալներով՝ Ջաքուիթը սպասում է իր առաջնեկ որդուն։

«Այսօր առավոտյան մենք իսկապես հրատապ լուրեր ունենք։ Բառացիորեն, Օլիվիայի ջրերը գնացել են, և հիմա նա պատմում է ակտիվ ծննդաբերության մասին, -ասել է Դանը շոուի սկզբում։ -Վաղաժամ ծննդաբերություն։ Վաղաժամ կծկումներ, -ժպիտով ավելացրել է Ջաքուիթը։ - Եկեք չշեղվենք։

Դանը եթերում նշել է, որ իրենք արձանագրել են Ջաքուիթի ցավերի ժամանակը` գնահատելով, որ դրանք տեղի են ունենում երկու րոպեն մեկ։

Դանը չորեքշաբթի առավոտյան նաև տեսանյութ է հրապարակել Facebook-ում, որտեղ Ջաքուիթը պարզաբանում է, որ իր ջրերը գնացել են, երբ ինքը ստուդիայի լոգարանում է եղել: Երբ Դանը հարցրել է՝ ինչու է նա դեռ խմբագրությունում, Ջաքուիթը պատասխանել է. «Կարծում եմ՝ երեքժամյա հաղորդմանը կկարողանամ դիմանալ»։

Հեռարձակման ընթացքում նրա գործընկերները Ջաքուիթին շնորհավորել են երեխայի մասին լուրի առիթով, իսկ շնորհավորական մակագրությունները եթերում շարունակել են հայտնվել լրատվական թողարկման ամբողջ ընթացքում։