Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 23-ի ուշ երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Ինչպես Новости Армении – NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +27+29։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +18+23,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +23+26,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20,
Լոռիում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +17+21,
Տավուշում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+25,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+21,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +22+27,
Արարատում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +28+30,
Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +21+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +25+29,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+23։