Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը գտնվում են պատրաստականության բարձրագույն մակարդակի վրա՝ զգուշացնելով, որ ցանկացած սպառնալիքի կտրվի համարժեք պատասխան, հաղորդում է Mehr-ը։

«Այսօր զինված ուժերն արտադրում են տարբեր անօդաչու թռչող սարքեր և փոքր ԱԹՍ-ներ»,- հայտարարել է գեներալ-մայոր Բաղերին հինգշաբթի օրը հարավ-արևելյան սահման կատարած տեսչական այցի ավարտին։

Նա լրագրողներին հայտարարել է, որ զինված ուժերը գտնվում են թշնամիներին դիմակայելու պատրաստականության գագաթնակետին՝ զգուշացնելով, որ «մենք կարձագանքենք ցանկացած սպառնալիքի նույն մակարդակով»։

Ընդ որում, իրանցի գեներալը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է տարածաշրջանում կայուն անվտանգության, խաղաղության և հանգստության։

«Զինված ուժերը, հատկապես ցամաքային զորքերի ցամաքային ուժերը, վճռորոշ հաջողությունների են հասել պաշտպանության տարբեր ոլորտներում՝ ձեռք բերելով առաջադեմ տեխնոլոգիական գիտելիքներ և բարձր մակարդակի համակարգեր»,- հայտարարել է նա։