Ընդունում ենք, որ որոշ տեղերում խնդիրներ կան, որոնց մի մասն օբյեկտիվ են, մի մասը սուբյեկտիվ։ Այսօր՝ մայիսի 22–ին, Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով ասֆալտապատման ոլորտում առկա դժգոհություններին։

«Այդ բոլոր խնդիրներն ընդունում ենք ի գիտություն եւ ինստիտուտցիոնալ ճանապարհով գնում ենք այդ բոլոր խնդիրների ուղղությամբ, այդ խնդիրները լուծելի են։ Որտեղ որակական խնդիրներ են, կապալառու ընկերություններն են մեղավոր, ունենք տեղեր, որտեղ իրականացման հետ կապված նախագծման լուծումներն են ոչ ճիշտ ընտրված։ Այսինքն նախագծող ընկերությունների հետ էլ խնդիրներ ունենք»,– ասաց Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը վստահեցրեց, որ իշխանափոխությունից հետո կառուցված և վճարված ոչ մի ճանապարհ չի վերանորոգվել։
Նշենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում է: Նախարարը իրեն ուղեկցող լրագրողներին ծանոթացրել է մարզում ընթացող ճանապարհաշինական խոշոր ծրագրերի ընթացքին։