Հնդկաստանը հինգշաբթի հայտարարել է, որ ակնկալում է՝ Թուրքիան Պակիստանին«կոշտ կոչ» կանի՝ դադարեցնելու սահմանային ահաբեկչությանը աջակցելը և միջոցներ ձեռնարկելու ահաբեկչական էկոհամակարգի դեմ, հաղորդում է Hindustan Times-ը։

«Ակնկալում ենք, որ Թուրքիան կհորդորի Պակիստանին դադարեցնել անդրսահմանային ահաբեկչությանն աջակցելը և ձեռնարկել վստահություն ներշնչող ու ստուգման ենթակա գործողություններ այն ահաբեկչական էկոհամակարգի դեմ, որը նա քողարկել է տասնամյակներ շարունակ», -հայտարարել է Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։

«Հարաբերությունները կառուցվում են միմյանց խնդիրների նկատմամբ զգայունության հիման վրա», - հավելել է նա։

Ավելի վաղ Հնդկաստանը հայտարարել էր Թուրքիայից և Ադրբեջանից ներմուծման և արտահանման լիակատար բոյկոտի մասին՝ նշված երկու երկրների կողմից Պակիստանին աջակցության պատճառով։

Միաժամանակ հնդկական ընկերություններին կոչ է արվել Թուրքիայում և Ադրբեջանում գովազդներ կամ ֆիլմեր չնկարահանել։