ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ուրբաթ կմեկնի Հռոմ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլի համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով այս հարցի առնչությամբ իրազեկ աղբյուրին։

Դա կլինի բանակցությունների հինգերորդ նմանատիպ փուլը։ Անանուն մնալու պայմանով աղբյուրը հայտնել է, որ Ուիթքոֆին կմիանա Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Անտոնը։

«Սպասվում է, որ քննարկումները, ինչպես նախորդ փուլերում, կլինեն ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի», -նշել է աղբյուրը։

Ավելի վաղ Օմանի արտգործնախարար Սեյիդ Բադր բին Համադ բին Համուդ Ալբուսաիդին հայտարարել էր, որ իրանա-ամերիկյան բանակցությունների հինգերորդ փուլը կանցկացվի այս ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։