Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն էլեկտրոնային պայքարի թեմայով, ըստադրբեջանական լրատվամիջոցներ՝ շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության խոսնակ Զեքի Ակթուրքը։

Ըստ նրա՝ զորավարժությունները կսկսվեն մայիսի 26-ին Կոնիայում և կտևեն չորս օր։ Այդ քաղաքում նույնպես տեղի կունենան վարժանքների նախապատրաստական ​​​​աշխատանքներ։