Հինգշաբթի առավոտյան ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) անվտանգության ծառայության աշխատակիցները կրակ են բացել մի կնոջ ուղղությամբ այն բանից հետո, երբ նա մեքենայով մոտեցել է Վարչության կենտրոնակայանի դարպասներին և չի կանգնել։
Ինչպես հաղորդում է CBS News-ը, նրան տեղափոխել են բժշկական հաստատություն՝ մարմնի վերին հատվածի հրազենային վնասվածքով։
«ԿՀՎ-ի կենտրոնակայանից դուրս անվտանգության հետ կապված միջադեպ է տեղի ունեցել, որին արձագանքել են իրավապահ մարմինները։ Գլխավոր դարպասները ներկայումս փակ են մինչև հետագա ծանուցում»,- հայտարարել է ԿՀՎ-ի ներկայացուցիչը։
Վարչության կենտրոնակայանը գտնվում է Վիրջինիա նահանգի Լենգլի քաղաքում։