Այսօր՝ մայիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի (Պիկապ) ավտոմեքենան Դիլիջանից դեպի Հաղարծնի վանք տանող ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ է գործել «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը աշխատում էին Ազգային պարկում, մահացածն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է: