2011 թ. դեկտեմբերի 31-ից մինչեւ 2012 թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում արձանագրվել է 35 ավտոպատահար: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ի դեպ, 35 պատահարների հետեւանքով 4 մարդ զոհվել է, 65-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























