Ստալինյան բռնաճնշումների ժամանակ՝ 1937 թվականին, Միր Ջաֆար Բաղիրովի ղեկավարությամբ Ադրբեջանում սկսվեցին թալիշների զանգվածային հալածանքներ՝ ձերբակալություններ, աքսոր, մտավորականության ոչնչացում, լեզվի և մշակույթի ճնշում։ Այս մասին սոցցանցերում գրել է թալիշ իրավապաշտպան Բորիս Թալիշինսկին։

«Գրեթե 90 տարի է անցել, բայց պատմությունը կրկնվում է։ Այսօր՝ բռնապետ Իլհամ Ալիևի օրոք, մենք կրկին ականատես ենք դառնում թալիշ գիտնականների, ակտիվիստների և ինքնության կրողների դեմ քաղաքական բռնաճնշումների։

Իշխանությունների կողմից օտարերկրյա «փիառի» համար իրականացվող մշակութային միջոցառումները չեն կարող թաքցնել տեղի ունեցողի էությունը՝ ժողովրդին վախի, մեկուսացման և քաղաքական բռնաճնշումների միջոցով ճնշելու փորձը։

Թալիշներն իրավունք ունեն պաշտպանելու իրենց ինքնությունը, լեզուն, մշակույթը, ձայնը։ Ոչ ոք՝ ո՛չ 1937 թվականին, ո՛չ էլ 2025 թվականի ներկայիս բռնապետական ռեժիմը, չի կարող խլել մեր իրավունքները»,- նշել է նա։