Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Դանիել Վարուժանի անվան դպրոցում մասնակցել է Վերջին զանգի տոնակատարությանը:

«Վերջին զանգը նորի մեկնարկ է՝ սեփական ընտրություններ կատարելու, առաջին պատասխանատու որոշումներն ընդունելու ժամանակ։

Սիրելի’ շրջանավարտներ, թող ձեր երազանքները վստահ քայլերով առաջնորդեն ձեզ՝ դարձնելով ավելի ուժեղ։

Շնորհավորում եմ բոլորիդ սրտանց»,- գրել է նա: