Ես վաղուց էի ասել Apple-ի Թիմ Քուկին, որ ակնկալում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվող iPhone-ները կարտադրվեն և կհավաքվեն Միացյալ Նահանգներում, այլ ոչ թե Հնդկաստանում կամ որևէ այլ տեղ։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եթե դա տեղի չունենա, ապա Apple-ը պետք է ԱՄՆ-ին առնվազն 25% մաքսատուրք վճարի»,- նշել է նա։