2011թ. 9 ամիսների ընթացքում թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 470, իսկ 2010թ. 9 ամիսներին` 605 անձ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից: Պատասխանատվության ենթարկված 470 անձանցից  11-ը` կանայք են, 6-ը` անչափահաս, 16-ը` օտարերկրացի: Այնինչ` 2010թ. 9 ամիսներին` 12-ը կանայք են, 2-ը` անչափահաս 49-ը` օտարերկրացի:

Ի դեպ, քրեական պատասխանատվության ենթարկված անձանցից 86-ը եղել են նախկինում դատապարտված, իսկ 2010թ. 9 ամիսներին` 116-ը: ՀՀ քր. օր-ի 266-րդ հոդվածի հատկանիշներով քրեական պատասխանատվության են ենթարկվել 155 անձ: 2010թ. 9 ամիսներին` 269, այդ թվում 26-ը՝  նախկինում հանցագործություն կատարած անձինք են: