Ազգային օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ Արաբական Միացյալ Էմիրություններում ուրբաթ գրանցվել է մայիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը 2003 թվականից ի վեր՝ կազմելով 50,4 աստիճան ըստ Ցելսիուսի, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։

«Այսօր երկրում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը Ալ Շավամեհում (Աբու Դաբի) ԱՄԷ-ի տեղական ժամանակով 14:30-ին եղել է 50,4°C աստիճան, -ասված է գերատեսչության հայտարարության մեջ X սոցիալական ցանցում: -Դա ամենաբարձր ջերմաստիճանն է, որը մենք երբևէ գրանցել ենք (մայիսի համար) 2003 թվականից ի վեր, երբ սկսեցինք գրառումներ անել»:

Կենտրոնի տվյալներով՝ այս ցուցանիշը գերազանցել է 2009 թվականի մայիսին գրանցված ամենաբարձր՝ 50,2 °C աստիճանը։