Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և Անդրեյ Խոմինի ունեցվածքը փոխանցել պետությանը։ Նա զբաղեցնում էր Նովոսիբիրսկի Ներքին գործերի նախարարության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետի պաշտոնը։ Տղամարդուց առգրավվել է 14 ավտոմեքենա, հաղորդում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի գլխավոր դատախազությանը։

Գերատեսչությունը հետաքննություն է սկսել Անդրեյ Խոմինի նկատմամբ, երբ նրան մեղադրել են ընդհատակյա խաղատներին հովանավորելու համար կաշառք ստանալու մեջ։ Այսպես, հայտնի դարձավ, որ Անդրեյ Խոմինն ապօրինի ճանապարհով ձեռք բերված գումարով գնել է 15 միավոր անշարժ գույք, դրանց թվում՝ 300 քմ-ից ավելի մակերեսով տուն,  ինչպես նաև 14 ավտոմեքենա և ջրային մոտոցիկլետ։ Ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցել է 69 միլիոն ռուբլին։

Իր անօրինական եկամուտը թաքցնելու համար նախկին իրավապահ մարմնի աշխատակիցը գույքը գրանցել է մտերիմների և ազգականների անուններով։ Գույքի մի մասը գրանցված է պատասխանողի նախկին կնոջ անունով։

Անդրեյ Խոմինը և նրա երեք ենթակաները ձերբակալվել են 2023 թվականի սեպտեմբերին՝ Նովոսիբիրսկում ոստիկանության աշխատակիցների կողմից հովանավորվող անօրինական խաղատների ցանցին գործի շրջանակում։ Այդ գործով առաջին ձերբակալությունները սկսվել են դեռևս 2022 թվականի դեկտեմբերին։