Ես Լիլիթ Աղեկյանին պաշտպանում եմ, չնայած արդեն 13 տարի մենք իրար հետ չենք խոսել։ Այս մասին այսօր՝ մայիսի 23–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Շատ ցավում եմ, որ ազաբ աղջկան տարել կալանավորել են խոսքի ազատության համար, կարող է՝ բաներ կան, որ չեմ ընդունում իր արածից, բայց սխալ է նրան կալանավորելը։ Լիլիթն իմ ամենամոտիկ մարդկանցից մեկին դատի է տվել, բայց ես Լիլիթին շատ սիրում եմ, հարգում եմ, հայրենասեր աղջիկ է»,– ասաց Գյումրիի քաղաքապետը։











