Մայիսի 23-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որԱրծվաբերդ գյուղի բնակիչներից մեկն անհետացել է «Եղնիկասար» կոչվող հանդամասում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Բերդ քաղաքի «Կծոծկուտ» հանդամասում հայտնաբերել են քաղաքացուն անվնաս վիճակում:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 12 փրկարարական ծառայող, ոստիկանության 6 աշխատակից և Բերդ քաղաքի 2 բնակիչ: