Վորոնեժի մարզի Ռոսոշ քաղաքում այսօր՝ մայիսի 23-ին՝ մոտավորապես 17:30-ին, տղամարդը կրակ է բացել կայարանի հրապարակում։ Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային վարչության տվյալներով՝ նա վիրավորել է մեկ անձի և փախուստի դիմել, հաղորդում է «Կոմերսանտը»։

Տուժածին բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Ոստիկանությունն այժմ որոնում է կրակողին, ուսումնասիրում է տեսախցիկների տեսագրությունները և հարցաքննում ականատեսներին։ Քրեական գործ հարուցելու հարցը որոշվում է։

Baza Telegram ալիքը հրապարակել է Ռոսոշի կայարանի հրապարակի տարածքի տեսախցիկից նկարահանված տեսանյութը։ Այնտեղ երևում է, թե ինչպես է սև մարզաշապիկով մի տղամարդ կրակ բացում իր դիմաց կանգնած անձի վրա, ապա՝ կրակում մի խումբ տղամարդկանց վրա և փախչում։ Baza Telegram-ի տվյալներով՝ կրակողը 38 տարեկան է և դատվածություն ունի։