Մաքսատուրքերը կկիրառվեն հեռախոսների ցանկացած արտադրողի նկատմամբ, որոնք իրենց արտադրանքը վաճառում են ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացրել է CNN-ը։
«Դա վերաբերում է Samsung-ին եւ ցանկացած այլ ընկերության»,- ասել է Թրամփը։
Ի տարբերություն Apple-ի՝ Samsung-ը չի հենվում Չինաստանի վրա սմարթֆոնների արտադրության գործում։ Հարավկորեական տեխնոլոգիական հսկան փակել է հեռախոսներ արտադրող իր վերջին գործարանը Չինաստանում 2019թ.՝ շուկայի իր բաժինը զիջելով ներքին մրցակիցներին, չնայած ընկերության սմարթֆոնների արտադրության ճնշող մեծամասնությունը իրականացվում է Հարավային Կորեայում, Վիետնամում, Հնդկաստանում եւ Բրազիլիայում։




























