Համբուրգի կայարանում տուժածների թիվը հասել է 17-ի, տեղեկացրել է DW-ն։
Չորս մարդու վիճակը գնահատվում է կրիտիկական։ Ոստիկանությունը ենթադրում է, որ դանակով ուղեւորների վրա հարձակված Գերմանիայի 39-ամյա քաղաքացուհին հոգեկան խանգարում ունի։ Քաղաքական դրդապատճառների մասին ապացույցներ չկան, տեղեկացրել է Spiegel-ը՝ հղում կատարելով իրավապահներին։
Պարբերականի տեղեկացմամբ՝ կինը գրոհելուց հետո դանակը նետել է ռելսերի վրա եւ թույլ է տվել, որ ոստիկանները բռնեն իրեն։
Ոստիկանությունը ենթադրում է, որ կինը գործել է միայնակ։ Նրան դրդող պատճառների մասին չի նշվում։





























