Մարմարիկ գետում հայտնաբերված 2–ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։