Սյունիքի մարզի սահմանամերձ Նռնաձոր համայնքի բնակիչները բողոքում են, որ գյուղում աշխատանք չկա, ապրել չեն կարողանում։
«Ես նուռ եմ մշակում, հետո գնում եմ տուն, այգի, տուն, տուն, այգի, ուրիշ գործ չկա գյուղում, իսկ նուռ մշակելով ընտանիք պահել չի լինում, ես օրինակ երեք երեխա ունեմ։ Ճանապարհը որ սարքվեց, նույն ձեւ մնալու ենք, ոչ հարստանալու ենք, ոչ էլ, ջահելի համար գործ չկա էս գյուղում»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց բնակիչներից Վիլեն Խաչատրյանը։
Նշենք, որ ավելի վաղ ՏԿԵ նախարարությունից հայտնել էին, որ Կառավարության ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում կառուցվում է Մեղրի - Մ 17 - Նռնաձոր ճանապարհը։ Սահմանամերձ Նռնաձոր համայնքում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզ, պետական բյուջեից 16 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվում են 10 բնակելի տներ։
«Տները հարուստների համար են, ով վարկ վերցնելու հետ կապված խնդիր ունի, չի կարողանում այդ ծրագրից օգտվել»,– նշեց Վիլեն Խաչատրյանը։











