Շվեդիայի իշխանությունները պաշտոնապես գրանցել են որպես կրոնական կազմակերպություն այսպես կոչված «Կոպիմիզմի եկեղեցին» (Church of Kopimism, անգլերեն «copy me» արտահայտությունից), կազմակերպություն, որը պայքարում է ինտերնետում տեղեկատվության լիակատար ազատ տարածման օգտին` առանց հաշվի առնելու մտավոր սեփականությունն ու հեղինակային իրավունքները:
Սենսացիան այն է, որ համակարգչահենությունը վերջապես կրոնի պաշտոնական կարգավիճակ է ստանում, հայտնում է բրիտանական wired.co.uk-ը: Ըստ պարբերականի, շվեդական կազմակերպությունը պետությունից գրանցում էր հայցում սկսած 2010 թվականից եւ մերժում էր ստանում, բայց ծննդյան տոներից առաջ իշխանություններն ի վերջո գրանցեցին նրանց: Նախկինում նրանք կարող էին միայն աղանդ համարվել:
Ճանաչման մասին «եկեղեցու» հիմնադիր Իսակ Գերսոնն ու նրա նախագահ Գուստավ Նիպն իմացել են հունվարի 3-ին` բացելով էլեկտրոնային փոստը:
«Ցանցահենային» հավաքի դոգմաները պարզ են, շփումն ու գաղափարներ կիսելու ցանկությունը սուրբ է, մարդկանց հետեւելն ու նրանց պատժելը լավ չէ:
Գերսոնն ասել է, թե Եկեղեցու գլխավոր արարողությունը ֆայլերի կրկնօրինակումն է եւ շփումն ինտերնետով:
«Կրոնական խմբի» կազմում արդեն մոտ 3000 մարդ կա, Կոպիմիստների պաշտոնական կայքը խափանվել է` չդիմանալով համաշխարհային փառքին:



























