2012 թ. իրականացրած առաջին իսկ աճուրդում Հայաստանի ֆինանսների նախարարության կողմից թողարկվող պետական պարտատոմսերի եկամտաբերության մակարդակը կտրուկ բարձրացել է: Ըստ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի` տեղաբաշխվել է 500 մլն դրամի 26շաբաթյա մարման ժամկետով պարտատոմս` 11 % միջին եկամտաբերությամբ:

Նշենք, որ 26շաբաթյա պարտատոմսերի նախորդ տեղաբաշխումը տեղի էր ունեցել 2011 թ. դեկտեմբերի 12-ին, սակայն միջին եկամտաբերությունը կազմել էր 9.7 %: Իսկ նոյեմբերի 14-ի աճուրդում 26-ամսյա պարտատոմսերը տեղաբաշխվել են նույնիսկ 8.44 %-ով:

Հայկական պարտատոմսերի եկամտաբերության աճը հավանաբար պայմանավորված է դրամի արժեզրկման սպասումներով: Նշենք սակայն, որ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկն այսօվա աճուրդում ավելին է եղել (մոտ 700 մլն դրամ), ուստի անհասկանալի է, թե ինչու է ֆինանսների նախարարությունը պարտատոմսերը տեղաբաշխում նման բարձր եկամտաբերությամբ: