Հաքերները Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան նկատմամբ հանրության ցուցաբերած մեծ հետաքրքրվածությունն օգտագործում են վնասակար ծրագրերի տարածման համար: Լատինական Ամերիկայի հետազոտողները վնասակար ծրագրի մի հատված են գտել, որը YouTube հոսթինգից տարածվում է տեսանյութի օգնությամբ:
Ինչպես հայտնում է 3DNews-ը, վնասակար տեսանյութն ունի իրական սցենար, նրանում արտացոլված են միայն մի քանի նկարներ: Այնուհետեւ դիտողին առաջարկվում է անցում կատարել դեպի URL հասցե, որի ներքո տեղակայված են ֆիլմաշար եւ հեռուստատեսային շուոներ: Սակայն հենց սկզբից էլ օգտվողներն առնչվում են հայտնվող պատուհանի հետ, որը խորհուրդ է տալիս համակարգչում հաստատել ClickPotato ծրագիրը, որն էլ հենց վիրուս է պարունակում:
Աղբյուրի համաձայն, Կիմ Չին Իրի մահվանից հետո ցանցում նաեւ վնասակար PDF ֆայլ է հայտնվել, որն ամրացվում է էլեկտրոնային հաղորդագրությանը եւ ուղարկվում էլեկտրոնային փոստով:



























