Թռչնի գրիպի հարուցիչների հետ փորձերի ժամանակ գիտնականները վարակ են ստեղծել, որ կարող է միլիոնավոր մարդկանց սպանել: Նման փորձերը մտահոգություն են առաջացնում, քանի որ եթե լավ չպահպանվեն, աշխարհը կդնեն գլոբալ սպառնալիքի առջեւ:

The New York Times-ի տվյալներով, վտանգի բարձր մակարդակի պատճառով ամերիկյան կառավարությունը կոչ է արել չհրապարակել գիտական աշխատանքի արդյունքները:

Պարբերականի փոխանցմամբ, հետազոտություններն իրականացվել են Ռոտերդամի Էրազմ բժշկական կենտրոնում` ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի ֆինանսդավորմամբ: առնետների վրա փորձերի ժամանակ գիտնականները նոր մուտացիա են հայտնաբերել:

ԱՄՆ կառավարությանը կից կենսաբանական անվտանգության ազգային գիտխորհուրդը դիմել է Science и Nature ամսագրերին` չհրապարակել աշխատանքի արդյունքները, որպեսզի այդ տեղեկություննեը չօգտագործվեն ահաբեկիչների կողմից մահացու վարակ ստեղծելու համար: