Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովին՝ մայիսի 23-ին Ֆինլանդիայի օդային տարածքի ենթադրյալ խախտման վերաբերյալ պարզաբանումներ տալու համար, հաղորդում է Yle-ն՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, երկու ռուսական ռազմական ինքնաթիռներ կասկածվում են Ֆինլանդիայի օդային տարածքը խախտելու մեջ Պորվոոյի ափերի մոտ։
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հականենը հայտարարել է, որ ենթադրյալ սահմանային խախտման դեպքը լուրջ է ընդունվում։
Ռուսաստանին կհանձնվի նոտա՝ իրավիճակի պարզաբանման պահանջով։
Ֆինլանդական ծոցի սահմանապահ ծառայությունը նախնական հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ։
Վերջին անգամ ռուսական ինքնաթիռը Ֆինլանդիայի օդային տարածքը խախտել է փետրվարին։ Այդ ժամանակ ենթադրվում էր, որ ռուսական ինքնաթիռը մի քանի րոպե գտնվել է Ֆինլանդիայի օդային տարածքում՝ Հանկոյից արևմուտք գտնվող Ֆինլանդական ծոցի տարածքում, հաղորդում է Yle-ն։





























