Իսրայելի բնակիչներ, Օրեն եւ Ռոյի Լոսթրինգ եղբայրները գտել են իրենց քեռու պահած պայուսակը, որը լեփ-լեցուն է եղել փողերով: Եղբայրները անսպասելի ժառանգությունը հավասար կիսել են, եւ կարող էին հանգիստ ապրել, եթե եկամուտները չթաքցնեին հարկային մարմիններից: Վարչությունը նրանց գործն ուղարկել է դատարան:
Նրանք ձերբակալվել են մոտ երկու շաբաթ առաջ, եւ միայն այսօր է ոստիկանությունը հրապարակել գործի նյութերը, հաղորդում է «Կուրսորը»:
Հարկային վարչության տվյալներով, եղբայրները թաքցրել են 6,7 միլիոն դոլարի եկամուտը: Տեսուչներն այցելել են նրանց, երբ եղբայրներից Օրենը հայտնել է, թե 2 մլն դոլար եւ 3,5 միլիոն շեքել ունի, մինչդեռ նախորդ հայտարարագրում նման թիվ չէր նշվել:
Քննության ընթացքում եղբայրները խոստովանել են, որ վերանորոգման ժամանակ են գտել գումարը, բայց այդ մասին չեն ասել իրենց մորը եւ քեռու սիրուհուն, ով քարտուղարուհի էր աշխատում նրա մոտ:




























