Ինձ որևէ մեկը չի տեղեկացրել նիստի հետաձգման մասին, իմացել եմ առավոտյան՝ ժամը 9։00-ին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 26–ին, լրագրողների հետ զրույցում ասաց գումարով բանակից ազատվելու նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Հարցին՝ սա արդյո՞ք ազդակ է, որ թիմակիցները դեմ են իր նախագծին՝ պատգամավորը պատասխանեց.«Սա ազդակ է, որ նիստը հետաձգվեց։ Թեմայի շուրջ պարզաբանումներ կտանք»։
Հիշեցնենք, որ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր հեղինակած նախագծով առաջարկում է գումարի դիմաց ծառայել ոչ թե երկու տարի այլ 1 կամ 4 ամիս։
Ըստ նախագծի՝ ծառայությունից խուսափած անձինք պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։
Նշենք, որ ՊՆ–ն որոշակի առաջարկներ է արել, ըստ որի զինակոչիկը կարող է վճարել 18 մլն դրամ և ծառայել 4 ամիս, կամ վճարել 24 մլն դրամ եւ ծառայել 1 ամիս։ Բացի այդ,
Բացի այդ, առաջրակվում է, որ տղաների՝ մինչեւ 18 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում վճարել 15 մլն դրամ։





























